Aravot.am-ը գրում է.

Եթե ՀԱԿ-ի երիտասարդների «իրազեկային» թռուցիկները վիրավորանքներ են պարունակում ՀՀ նախագահի հասցեին, ապա դա, իմ կարծիքով, վատ է: Քաղաքական ուժերը պետք է, հավանաբար, մտածեն այն մասին, թե ինչպես հասնել իրենց նպատակներին` առանց հայհոյանքների եւ վիրավորանքների, ում հասցեին էլ դրանք հնչեն` նախագահի, քաղաքական, պետական գործչի, թե, ասենք, որեւէ հավաքարարի: Վիրավորանքը, պիտակավորումը, մանտրաների նման կրկնվող որակումները, ինձ թվում է, փաստարկների սղության արդյունք են: Բայց ավելի վատ է, որ Հանրապետական կուսակցության ինչ-ինչ օղակներում խելահեղ միտք է առաջանում իրենց երիտասարդներին ուղարկել փողոց՝ ՀԱԿ-ի երիտասարդների հետ կռիվ անելու: Եվ ՀՀԿ-ական այդ կառույցների ղեկավար Կարեն Ավագյանը, ըստ էության, հաստատում է, որ իր երիտասարդ կուսակիցների գործողությունները ուղղորդվում էին վերեւից: Հետեւաբար դա ոչ միայն սովորական խուլիգանություն է, այլեւ երիտասարդների ծայրահեղ այլասերում, որի հետեւանքները հասարակությունը քաղելու է տարիներ, գուցե տասնամյակներ շարունակ: Երիտասարդ ՀՀԿ-ականներին հաճախ համեմատում են «կոմսոմոլների» հետ, բայց այդ համեմատությունը կաղում է...

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել