Aravot.am-ը գրում է.
Տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանը ընդունում է, որ իրենց գործունեությունը Տարոն Մարգարյանի դիսերտացիայի պաշտպանության ժամանակ քաղաքական էր: Նա նաեւ կարծում է, որ վերջերս Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահն ու անդամները նույնպես քաղաքական նպատակներով էին խոչընդոտում ՀԱԿ հանրահավաքի մասին իրազեկող ՀԱԿ ակտիվիստների ակցիան: «Խնդիրը քաղաքական է, բայց այդ խնդիրը չպետք է կապել կառույցի հետ, իրենց անձնական խնդիրն է: Իրենք ՀՀԿ անդամ են եւ կոռեկտ չեմ համարում մեկնաբանել նրանց քաղաքական գործունեությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Սեւակ Խաչատրյանը: Մեր հարցին՝ ուսխորհրդի հանրապետական նախագահներին ու անդամներին կուսակցությունը նման գործունեության համար պարգեւատրո՞ւմ է. «Այս պահին չգիտեմ՝ ով է պարգեւատրվել, բայց եթե ուսանողական կառույցից դուրս լավ աշխատեն, ինչո՞ւ չպետք է խրախուսվեն»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



