1in.am-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջիկա օրերին նոր անձնագիր կստանա: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն` վկայակոչելով Արգենտինայի ներքին գործերի և տրանսպորտի նախարար Ֆլորենսիո Ռանդասոյին:


Հռոմի պապն անցյալ ուրբաթ «դիմում է ներկայացրել՝ անձը հաստատող նոր փաստաթուղթ և նոր անձնագիր ստանալու համար` նախկին ժամկետանցների փոխարեն»:

«Առաջիկայում նա դրանք կստանա ըստ իր բնակության վայրի` Վատիկանի»,- հստակեցրել է Ռանդասոն: Նրա խոսքերով` Ֆրանցիսկոսը դիմել է Վատիկանում Արգենտինայի դեսպան Խուան Պաբլո Կաֆերոյին փաստաթղթերը ձևակերպելու խնդրանքով` ասելով, որ «ինքը ցանկանում է ճամփորդել աշխարհով մեկ որպես արգենտինացի»: Քահանայապետը դեսպանին նաև խնդրել է իր հանդեպ ոչ մի արտոնություն չցուցաբերել փաստաթղթերը ձևակերպելիս:

Այն փաստը, որ, քահանայապետը, հնարավորություն ունենալով ձևակերպել Վատիկանի անձնագիր, նախընտրել է ամբողջ աշխարհում ճամփորդել որպես արգենտինացի, «մեզ բոլորիս հպարտությամբ է լցնում»,- նշել է նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել