1in.am-ը գրում է.

Հնդկաստանից Մանջու Դհարան հազվադեպ հիվանդությամբ է տառապում՝ ակալազիայով: Ծնված օրվանից նա կոշտ սնունդ չի մարսում և միայն հեղուկներով է սնվում՝ կաթ, հյութ և թեյ: Այս սննդակարգով աղջիկը բավականին առողջ տեսք ունի և հեշտությամբ է կատարում տան հետ կապված աշխատանքները: 

Բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ աղջիկը առողջության հետ կապված խնդիրներ չունի, բացի մարսողական համակարգից, որը չի թողնում սնունդը հասնի ստամոքսին: Աղջկան բուժելը հնարավոր է, սակայն Մանջուն դրա անհրաժեշտությունը չի տեսնում: 
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել