Armversion.am-ը գրում է.

«Հայկական Վարկած»-ի զրուցակիցն է ամերիկահայ երգիչ Հարութ Բալյանը.

- Ի՞նչ նորություններ ունեք ձեր հանդիսատեսի համար, այժմ ինչո՞վ եք զբաղված։

 - Շատ նորություններ ունեմ, լծված ենք բավականին շատ աշխատանքներով: Այս տարի պլանավորված է ձայնագրել 4 նոր երգ և տեսահոլովակներ, աշխատանքներն արդեն սկսվել են, գարնանը մեծ մենահամերգ կլինի Հայաստանում, իսկ աշնանը՝ Լոս Անջելեսում:

-  Երգիչ-երգչուհիներից, երաժիշտներից ու հեղինակներից այս պահին ո՞ւմ հետ եք համագործակցում։

- Բոլորի հետ էլ սիրով համագործակցում եմ՝ կլինի երգիչ, երգչուհի կամ երաժիշտ, վստահ եմ, որ ժամանակի ընթացքում շատերի հետ էլ համագործակցություն կլինի, բայց մշտական աշխատում եմ իմ մտերիմ ընկերոջ՝ Արմեն Կոսոյանի հետ:

- Աշխատանքում ինչպիսի՞նն եք. հե՞շտ է ձեզ հետ լեզու գտնել։

 - Իմ կարծիքով՝ հեշտ է, ուղղակի գործի վերաբերյալ շատ պահանջկոտ եմ։ Անդադար կաշխատեմ անել լավագույնը, որը թե ինձ, թե իմ հանդիսատեսին դուր գա:

- Նունե Եսայանի հետ հաջողված դուետից հետո, նախատեսո՞ւմ եք կրկին զուգերգով հանդես գալ նրա, կամ մեկ այլ երգչուհու հետ։

- Արդեն ունեմ 3 զուգերգ, և իմ կարծիքով երեքն էլ ժողովրդի կողմից շատ են սիրվել։ Հետագայում կարծում եմ, որ նորից դուետ կլինի, պլաններ կան, բայց երկու կարևոր հանգամանք կա՝ իմ և երգչուհու ձայների համապատասխանությունը և ամենակարևորը` լինի լավ, իմաստալից երգ։ Եթե այդ երկու կարևոր գործոնները չլինեն, երգն ուղղակի չի ստացվի։

- Միշտ հարազատ եք ձեր ոճին. հնարավո՞ր է հանդիսատեսը ձեզ տեսնի ոճային այլ երգեր կատարելիս։

- Չեմ կարծում, որ ոճային փոփոխություն լինի, որովհետև ես երգում եմ իմ ժողովրդի համար, և եթե այդ է գնահատվում իմ ժողովրդի կողմից, ուրեմն այդպես էլ կմնա։ Ինչպես միշտ ասել եմ՝ երգում եմ իմ ժողովրդի համար և իմ ժողովրդի սրտից, ոճս փոխելը բացառվում է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել