Ներկայումս նորաձև է դարձել պայքարել գենետիկորեն մոդիֆիկացված ապրանքների դեմ: Սակայն այդ հանգամանքը չի կանգնեցրել վերջիններիս արտադրությունը և զարգացումը:
1 «Ֆրանկենձուկ»՝ հասարակ սաղմոնի փոխարեն
«Ֆրանկենձուկը» ներկայումս հետազոտվում է ԱՄՆ-ի Սանիտարական վերհսկողության կառավարության կողմից: AquaBounty ընկերության «արտադրանքը» սպառնում է զարգացնել տրանսգենային ձկների շուկան, որոնք «բացարձակապես չեն տարբերվի հասարակ սաղմոնից»:
Հնչում է որպես շահավետ բիզնես-մոդել, սակայն բնապահպաններն ասում են, որ եթե ԳՄՕ-սաղմոնն ինչ-որ կերպ հայտնվի ավանդական բնական պայմաններում, ապա ավելի կկրճատի ատլանտիկական սաղմոնի թվաքանակը: Բացի այդ, մարդու առողջության վրա վերջինիս երկարատև ազդեցությունը դեռևս պարզ չէ:
2 Մանուշակագույն լոլիկներ
Այս դեպքում շեշտը դրված է անտիօքսիդանտների վրա: Հասարակ լոլիկներում մուգ գույնն առաջանում է անտոցիան պիգմենտի միջոցով: Այն հայտնի անտիօքսիդանտ է, որը պարունակվում է նաև հապալասի և լոռամրգի մեջ, և օգնում է օրգանիզմին պայքարել քաղցկեղի և այլ հիվանդությունների դեմ:
«Այս լոլիկներում Դուք կարող եք ստանալ այն նույն քիմիական միացումները, որոնք կան հապալասում և լոռամրգում»,- ասում է պրոֆեսոր Քետի Մարտինը, ով արհեստական լոլիկների ստեղծման ջատագովներից և առաջատարներից մեկը: Վերջին հետազոտությունները, սակայն, ցույց են տալիս, որ մեծ չափաբաժնով անտիօքսիդանտները կարող են վնասակար լինեն քաղցկեղի որոշակի տիպերի համար: ԳՄՕ-ի քննադատները նույնպես հայտնեցին իրենց տեսակետը. «Բնությունն արդեն ստեղծել է այն բոլոր մթերքները, որոնք իրոք հարկավոր են մեզ»,- ասում է ակտիվիստ Միշել Սայմոնը:
3 Սուպերխոզեր
ԱՄՆ-ում, Կանադայում և բազմաթիվ այլ երկրներում խոզի ավանդական կերը բաղկացած է եգիպտացորենից և հացահատիկային այլ մշակաբույսերից, որոնք շատ դժվարամարս են: «Խնդիրը խոզերի մեջ չէ,- ասում է Քետի Հոլտսլենդերը՝ Beyond Factory Farming ընկերությունից: Խնդիրն առաջանում է այն ժամանակ, երբ նրանց բազմացնում են և կերակրում են քաշ հավաքելու համար»: Կերակուրը հեշտությամբ մարսելու համար նրանց վնասակար նյութեր էին տալիս, որոնք թունավոր են դարձնում գոմաղբը:
4 Խնձոր 2.0, որն ավելի գեղեցիկ է
Այս հայտնագործությունը դեռևս այդքան էլ պիտանի չէ և չի հաստատվել Սանիտարական վերահսկման կառավարության կողմից: Okanagan Specialty Fruits ընկերությունը ներկայացրել է գենետիկ հավելում, որը թույլ է տալիս խնձորներին չմգանալ՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ առաջ է այն կտրված եղել: ԱՄՆ-ում դեռևս չգիտեն, թե ինչպես վերաբերվեն այս նորարարությանը: «Կարող է այս խնձորները վնասակար չեն մարդու առողջության համար, խնդիրը այն է, թե սպառողը ինչպես կընդունի նորարարությունը: Արդյո՞ք վերջինս այդքան պետքական է»:
5 Կաղամբ-կարիճ՝ թունաքիմիկատների փոխարեն
Պեկինի գիտնականները ավելի հեռու են գնացել և ստեղծել են կաղամբի բակտերիաների մշակույթ, որը պարունակում է իր սեփական թույնը և թունավորում է վնասակար որդերին՝ առանց թունաքիմիկատների և արտաքին քիմիկատների օգնության: Կաղամբը գրոհած որդերը մահանում են, իսկ ըստ գիտնականների խոսքերի, մարդու օրգանիզմի համար այդ թույնն անվտանգ է:
6 Եգիպտացորեն-մարդասպան, որը կարող է պաշտպանել ինքն իրեն
Մինչ գենետիկորեն մոդիֆիկացված եգիպտացորենն օգտագործվում է կենդանիների կերում, վերամշակված մթերքներում, այս տեսակը ԱՄՆ-ի խանութներում հայտնվել էր դեռևս 2012թ.-ից: Այն աճեցված է երեք բետա-տոքսիններից, որոնք եգիպտացորենը դարձնում են թունաքիմիկատ: Օրինակ, եթե եգիպտացորեն գրոհեն միջատները կամ պարազիտները՝ այն կարող է պաշտպանել ինքն իրեն:
7 Եվ վերջապես կրծքի կաթ. հիմա արդեն հասարակ կովերից
Չինաստանում այնպես են անում, որ երեխաներին կերակրելու հարցում կաթնատու կովերը կարողանան մրցակցել մայրերի հետ: Դեռևս 2011թ.-ին գիտնականները մարդկային գեն են ներարկել կովի չծնված ձագի մեջ՝ այդ ճանապարհով ստեղծելով կովեր, որոնց կաթը «նույնատիպ է մարդկայինին և ունի նույն իմունոխթանիչ և հակաբակտերային հատկությունները, ինչպես և կրծքի կաթը»:
Արտադրանքը դեռևս հետազոտման փուլում է, բայց կենդանիների պաշտպանները գիտնականների ոգևորությունը չեն կիսում: Փորձարկման ժամանակ 42 կովերից 10 մահացել էին ծնվելուց որոշ ժամանակ անց: Ինչ կապված է առողջության համար վերջինիս անվտանգությանը, վերջակետ դնելը չափազանց վաղ է: Գենետիկորեն մոդիֆիկացված կաթին լայնածավալ կլինիկական փորձարկումներ են սպասվում:



