Շատ հաճախ այն կանանց մոտ, ում նշանակում են կեսարյան հատում, հարց է առաջանում. այդքան անհրաժե՞շտ է, արդյո՞ք այդ վիրահատությունը կամ հնարավո՞ր է բնական ճանապարհով ծննդաբերությունը: Որպեսզի կասկածներ չառաջանան՝ վիրահատության համար տալ համաձայնություն, թե ոչ, բավական է համոզվել, որ ձեզ մոտ բացարձակ ցուցումներ կա՞ն կեսարյան հատման համար: Եթե վիրահատությունը նշանակված է ներքոհիշյալ պատճառներով, ապա բնական ճանապարհով ծննդաբերությունը բացառվում է, և ծննդաբերող կնոջ մոտ ու երեխայի կյանքին իրական վտանգ է սպառնում, այսինքն, նշանակում է, որ կեսարյան հատումն անհրաժեշտ է: Վիրահատական միջամտության հիմնական բացարձակ ցուցումն արգանդի պատռվածքի վտանգն է: Դա կարող է լինել անցկացրած վիրահատություններից հետո՝ արգանդի սպիների կրճատման (այն որոշվում է ՈՒՁՀ-ի օգնությամբ) կամ չլավացած սպիների դեպքում: Արգանդի նման վիճակի հետևանք կարող են դառնալ նաև բազմաթիվ ծննդաբերությունները: Եվս մեկ բացարձակ ցուցում է համարվում նեղ կոնքը, որի դեպքում պտուղը չի կարողանում ծննդաբերական ուղիներով անցնել: Ախտորոշումը դրվում է ՈՒՁՀ-ի օգնությամբ` դասակարգված աղյուսակին համապատասխան:
Հաջորդ ցուցումը պտղի անցման արգելակման առկայությունն է: Եթե կնոջ մոտ կա արգանդի միոմա, ձվարանների ուռուցք կամ կոնքի ոսկրերի ձևախախտում, ապա այս գործոններից յուրաքանչյուրն արգելակում է երեխայի ծնվելուն և պահանջում է վիրահատական միջամտություն:
Բացարձակ ցուցում է համարվում նաև ընկերքի շերտազատումը կամ դրա ամրացումը արգանդի վզիկին: Դրանք էլ հենց փակում են ծննդաբերական ուղիները և կարող են առատ արյունահոսություն հրահրել: Այս պաթոլոգիան ախտորոշվում է հղիության յուրաքանչյուր փուլում, դրա համար նշանակվում է պլանային կեսարյան հատում` հղիության 38-րդ շաբաթում: Ընկերքի վաղաժամ շերտազատումը հանգեցնում է արյունոտ արտադրության դրսևորման, այդ դեպքում անհապաղ վիրահատություն է կատարվում:
Պլանային կեսարյան հատում կատարվում է նաև պտղի քրոնիկական հիպոքսիայի, դեպքում, որը հրահրվել է մոր մոտ առկա գեստոզով:
Բացարձակ ցուցումներից բացի, գոյություն ունեն նաև հարաբերական և զուգակցված ցուցումներ, երբ բնական ճանապարհով ծննդաբերել հնարավոր է, սակայն մոր և մանկան կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում: Դա կարող է լինել շաքարային դիաբետը, աչքի, երիկամների և այլ հիվանդությունները, որոնք ծննդաբերության դեպքում կարող են սրանալ և մոր մոտ առողջական խնդիրներ հրահրել:
Գեստոզը մոր և մանկան մոտ հանգեցնում է լուրջ բարդություններ: Թույլ ծննդաբերական գործունեությունը՝ դեղորայքային միջամտության արդյունքի բացակայության դեպքում, նույնպես պատճառ է հանդիսանում անհապաղ վիրահատության: Կլինիկորեն նեղ կոնքը կամ ուշացած առաջին ծնունդները (35 տարեկանից հետո), մոր մոտ առկա պաթոլոգիաների դեպքում նույնպես կեսարյան հատման ցուցում են դառնում: Ընկերքի կոնքային կամ հորիզոնական դիրքը կամ չափից ավելի մեծ քաշը վիրահատական միջամտության հարաբերական ցուցում են հանդիսանում: Երկու և ավելի գործոնների զուգակցումը (օրինակ, 30-ամյա ծննդաբերողի մոտ արգանդի վրա սպիների առակայություն, նեղ կոնք, պտղի մեծ քաշ և այլն) ևս պատճառ են դառնում կեսարյան հատման: Ծննդաբերության գործընթացում կարող են նաև առաջանալ կամ բացահայտվել բարդություններ, որոնք էլ կհանգեցնեն անհապաղ վիրահատական միջամտության` մոր և պտղի կյանքը փրկելու համար:
Եթե կեսարյան հատման բացարձակ ցուցումներ կան, ապա վիրահատությունն անցկացվում է նույնիսկ հակացուցումների առկայության դեպքում: Ինֆեկցիաների մնացած դեպքերում, անհասությունը, պտղի զարգացման արատները կամ պտղի մահը կարող են վիրահատական միջամտության հակացուցումներ դառնալ:
Բոլոր դեպքերում հղի կինը պետք է տեղյակ լինի, որ կեսարյան հատումն անցկացվում է միայն ցուցումների առկայության դեպքում, երբ ֆիզիոլոգիական ծննդաբերությունն անհնար է և վտանգավոր մոր ու պտղի առողջության համար: Դրա հետ մեկտեղ, կինը (կամ նրա հարազատները) պետք է գրավոր համաձայնություն տան վիրահատության համար: Նման վիրահատություններն անցկացնում են բարձրակարգ վիրաբույժները՝ հատուկ սարքավորումնեով հագեցած վիրահատարաններում:
Վիրահատությունից հետո վերականգնողական ժամանակաշրջանում հակացուցված են ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությունները, լոգանքների ընդունումը և սեռական հարաբերությունները: Իսկ կրծքով կերակրելն, ընդհակառակը, կօգնի մորն ու երեխային ավելի արագ վերականգնվել սթրեսից հետո: Եթե, նույնիսկ առաջին ծննդաբերությունը կատարվել է կեսարյան հատման օգնությամբ, մեծ է հավանականությունը, որ երկրորդ հղիության դեպքում ցուցումներ չեն լինի և, կինը կարող է ինքնուրույն ծննդաբերել: