1in.am-ը գրում է.

ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կարող է դառնալ շոտլանդական Գլազգո քաղաքի համալսարանի ուսանողական ռեկտորը: Ընտրությունները կսկսվեն երկուշաբթի, իսկ հաղթողի անունը հայտնի կլինի երեքշաբթի օրը: Այս մասին գրում է Ria Novosti-ն:

Գլազգոյի համալսարանում ուսանողական ռեկտորն ընտրվում է 3 տարի ժամկետով և համարվում է ուսանողների գլխավոր ներկայացուցիչն ու ուսանողների իրավունքների պաշտոնական պաշտպանը:

Սնոուդենի թեկնածությունն առաջադրվել է հունվարի վերջին՝ համալսարանի ուսանողների նախաձեռնող խմբի կողմից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել