Ilur.am-ը գրում է.Ի

նչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին ոստիկանությունը բերման էր ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների, ինչպես նաև Կոնգրեսի Վարչության անդամ Արեգ Գևորգյանին, ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանին և երկու լրագրողների` Սարգիս Գևորգյան (iLur.am), Անի Գևորգյան («ՉԻ»):

Մինչ ոստիկանության ժամանելը՝ երիտասարդների իրազեկման ակցիան խոչընդոտել են քաղաքացիական համազգեստով ՀՀԿ երիտթեւի անդամները, ովքեր արհեստականորեն ստեղծել են քաշքշուք եւ փորձել խլել թռուցիկները: Տեսանյութում պարզ երեւում է, թե ինչպես են Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները փորձում հանդարտեցնել իրավիճակը եւ ցույց տալ, որ ՀՀԿ-ականների գործողությունները անօրինական են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել