1in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ը պատրաստ է հզորացնել հարձակման գիծը` ձեռք բերելով ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Էդիսոն Կավանիի իրավունքները:

La Sexta-ն հայտնում է, որ «արքայական ակումբ»-ը պատրաստ է 57 մլն եվրո վճարել ուրուգվայցու տրանսֆերի դիմաց: Նշենք, որ 2013 թվականի ամռանը հարձակվողը ցանկանում էր Մադրիդ տեղափոխվել, սակայն արդյունքում ՊՍԺ տեղափոխվեց:

Ընթացիկ մրցաշրջանում Կավանին 13 գոլ է հեղինակել Ֆրանսիայի առաջնության և 4` Չեմպիոնների Լիգայի շրջանակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել