Հրապարակայնորեն դիմում եմ ԲՈՀ-ի նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր Լ.Արզումանյանին՝ խնդրելով ուշադրություն դարձնել ԵՊՄՀ-Ի Մասնագիտական խորհրդում տիրող անօրինականություններին:

13.02.2014թ տեղի ունեցած Անահիտ Մկրտչի Առաքելյանի պաշտպանությանը եղել են ակնհայտ անօրինականություններ:

ԵՊՄՀ-ում գործող ՀՀ ԲՈՀ-ի Մանկավարժության 020 խորհրդում ակնհայտ անօրինականություններ են տեղի ունենում՝ խորհրդի նախագահ Մ. Աստվածատրյանի գլխավորությամբ: Նա իրեն իրավունք է վերապահում հրապարակային պաշտպանությունից րոպեներ առաջ ատենախոսի վրա հոգեբանական լուրջ ճնշումներ գործադրել և հորդորել հրաժարվել հրապարակային պաշտպանությունից՝ ասելով. «Եթե անգամ պաշտպանես և անցնես այս խորհրդով, ապա ԲՈՀ-ը կփակի այս խորհուդը.......եթե անգամ գնաս պաշտպանության, չես անցնելու»: Աստվածատրյանը նույնիսկ առաջարկել է ատենախոսին դիմում գրել և իբրև առողջական խնդիրների պատճառով հրաժարվել պաշտպանությունից: Փաստորեն Տիկին Աստվածատրյանը նախ շանտաժի միջոցով է փորձում տապալել պաշտպանությունը, իսկ դա չստացվելու դեպքում իր թիմով ապահովում է անհրաժեշտ դեմ ձայները: Ստացվում է, որ նա այդ խորհրդում «հանցավոր խումբ» է ձևավորել նույն խորհրդի մի քանի անդամների հետ, և նախքան հրապարակային պաշտպանության կայանալը, արդեն որոշում է այդ աշխատանքը տապալի, թե ոչ, այն դեպքում երբ աշխատանքի վերաբերյալ որևէ բացասական կարծիք չի եղել գրավոր ձևով, ինչպես նաև բացասական ելույթ չի եղել հրապարակային պաշտպանության ընթացքում: Նույն Աստվածատրյանը մինչ պաշտպանության օրը, բազմիցս հանդիպելով ատենախոսին, երբևէ չի նշել այդ աշխատանքում առկա որևէ թերության մասին: Փաստորեն այդ խորհրդում գիտական աստիճանները շնորհվում են, ըստ Մ.Աստվածատրյանի, սուբյեկտիվ ցանկության, այլ որ ըստ աշխատանքի:

Հ.Գ. Ի դեպ, հրապարակային պաշտպանությանը, չնայած Աստվածատրյանի ճնշումներին, Անահիտ Առաքելյանը կարողացել է ուժ գտնել և փայլուն ներկայացնել իր աշխատանքը: Սրա վկայությունն է նույն խորհրդի կողմից արված տեսաձայնագրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել