«Ո՛վ Իսրայելի տուն, - ասում է Տէրը,- ահա հեռվից ես ձեզ վրա պիտի բերեմ մի ազգ. ազգ, որ հնագույնն է, ազգ, որ հավիտենական է, ազգ, որի լեզուն լսած չեք լինի և խոսքը չեք հասկանա: Նրա կապարճները նման են բաց գերեզմանների. ամենքն էլ զորավոր են. ուտելու են ձեր հունձն ու հացը, ուտելու են ձեր տղաներին ու աղջիկներին, ուտելու են ձեր ոչխարն ու արջառը, ուտելու են ձեր այգիները, թզենիներն ու ձիթենիները, ավերելու են ձեր անառիկ քաղաքները. ինչով որ դուք պարծենում եք, սրով հիմնիվեր կործանելու են»:
---
«Զի ահաւասիկ ես ածից ի վերայ ձեր ազգ ի հեռաստանէ տունդ Իսրայէլի` ասէ Տէր, ա՛զգ որ առաջին. ա՛զգ որ յաւիտենից. ազգ որոյ ո՛չ լսիցես զլեզուս նորա, եւ ո՛չ իմանայցես զխաւսս նորա: Կապարճք նորա իբրեւ զգերեզմանս բա՛ց են. ամենեքին զաւրաւորք. եւ կերիցեն զհունձս ձեր` եւ զհաց. եւ կերիցեն զուստերս ձեր` եւ զդստերս. եւ կերիցեն զոչխար եւ զարջառ ձեր. եւ կերիցեն զայգիս եւ զթզենիս ձեր եւ զձիթենիս. եւ կասեսցեն զամուր ամուր քաղաքս ձեր. եւ յորս դուքն պանծացեալ էք` սրով սատակեսցեն»:
Մարգարեություն Երեմիայի, 2.15-17
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: