Kinoashkharh.am-ը գրում է.
Երբ փչում է արևելյան քամին, գալիս է նա՝ Մերի Փոպինսը: Նշանակալի հետք թողնելով Բենքսերի ընտանիքում՝ այս խիստ բծախնդիր, բայց գերբնական հրապուրանքի տեր դայակը, նրա թութակաձև անձրևանոցն ու սառը վարվելակերպը տեղ գտան նաև շատ ուրիշների սրտերում՝ թե՛ մեծերի, թե՛ փոքրերի… Պատկերացրեք «մեր սիրելի Մերիին» բարձր բարակ ձայնով, ահռելի սև ականջներով՝ կարմիր կիսատաբատն ու լայն դեղին կոշիկները հագին: Առնվազն տարօրինակ է…
Գուցե նման մի պատկեր էր անցնում Պամելա Թրևերսի մտքով, երբ կտրականապես հրաժարվեց տալ Ուոլթ Դիսնեյին իր գրքի էկրանավորման իրավունքը: Դա 1938 թվականին էր: Բայց պարոն Դիսնեյը համառ դուրս եկավ: Քսանամյա բանակցություններից հետո Թրևերսը, դրամական խնդիրների ճնշման տակ, վերջապես համաձայնեց չվել Լոս Անջելես՝ քննարկելու հնարավոր ֆիլմի գաղափարը: Սա էլ 1961-ի ապրիլն էր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ