1in.am-ը գրում է.

Քիչ առաջ ավարտվեց ԵԿՄ 10-րդ հոբելյանական համագումարը: Համագումարի վերջում Արցախի հերոս, գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց նախագահ Սերժ Սարգսյանին և նրան գրիչի տեսքով հուշանվեր հանձնեց: 

Գեներալը՝ դիմելով նախագահին ասաց. «Ապրես, որ դու կաս, վերջին բոլշևիկ»:

Նշենք, որ Երկրապահ կամավորական միության հոբելյանական 10-րդ համագումարում փետրվարի 15-ին վարչության նախագահ է վերընտրվել արցախյան պատերազմի մասնակից, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը։

Կողմ քվեարկությամբ բացի գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանից, նախագահության անդամների մեջ ընդգրկվեցին նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, գեներալ Սեյրան Սարոյանը, Արա Կետիկյանը և այլք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել