1. Ամեն ինչի մեջ էլ գեղեցկություն կա, սակայն բոլորը չէ, որ տեսնում են այն:

2. Եթե մարդ գիտի բոլոր հարցերի պատասխանները, ուրեմն նրան բոլոր հարցերը չէ, որ տվել են:  

3. Կարևոր չէ, թե որքան դանդաղ ես առաջ ընթանում: Կարևորն այն է, որ կանգ չառնես:

4. Գերագույն փառքի հասնում են ոչ թե երբեք չսայթաքելու, այլ ամեն սայթաքումից հետո ոտքի կանգնելու շնորհիվ:

5. Եթե մարդ չմտահոգվի իրենից հեռու կատարվող իրադարձությունների մասին` վիշտը շուտով բավական մոտ կլինի նրան:

6. Առանց մտածելու սովորելը ապարդյուն աշխատանք է, իսկ առանց սովորելու մտածելը՝ վտանգավոր:


7. Տգիտությունը մտքի գիշերն է, սակայն դա առանց լուսնի ու առանց աստղերի գիշեր է:

8. Վեհանձն մարդը քիչ է խոսում և ամեն ինչ ապացուցում է իր արարքներով:  

9. Նա, ով ցանկանում է կատարելագործել իր ստեղծագործությունը, պետք է նախ և առաջ սրի իր գործիքները:

10. Ես լսում եմ ու մոռանում, ես տեսնում եմ ու հիշում, ես անում եմ ու հասկանում:

11. Ամենազվարճալի մարդիկ ամենատխուր մարդիկ են:

12. Լռությունը իսկական ընկեր է, որը երբեք չի դավաճանում:

13. Հարգիր ինքդ քեզ, և ուրիշներն էլ կսկսեն հարգել քեզ:

14. Միայն ամենաիմաստուն ու ամենահիմար մարդիկ երբեք չեն փոխվում:

15. Ընտրիր այնպիսի աշխատանք, որը սիրում ես, ու ողջ կյանքում մեկ օր անգամ ստիպված չես լինի աշխատել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել