Lurer.com-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը մեկնաբանել է մրցաշրջանի առաջին հատվածում իր ցուցադրած խաղը:
«Մրցաշրջանի առաջին հատվածում, կարծում եմ՝ նորմալ եմ խաղացել: Հասկանալի էր, որ առաջին խաղերում պետք է հարմարվեի թիմին, իսկ մրցաշրջանի առաջին հատվածի ավարտին վատ ֆուտբոլ չցուցադրեցի: Չէի ասի, որ Մակգիդին իմ մրցակիցն էր: Նա կարող էր խաղալ նաև ձախ եզրում, իսկ ես՝ աջ: Ամեն դեպքում մրցակցությունն օգտակար է յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար: Կարծում եմ՝ վատ չեմ իրացնում ստանդարտները: Թիմում, սակայն, լավ հարված շատերն են կարողանում իրացնել: Քիչ հնարավորություն եմ ունեցել, սակայն այն ունենալու դեպքում՝ անպայման կօգտագործեմ»,-Օզբիլիսի խոսքը մեջբերում է sportbox.ru-ն:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=130269&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



