Սա մեր նորակառույց, շատ գեղեցիկ, շատ հավես սիրահարների այգին է, որը գտնվում է Դեմիրճյան փողոցի վրա: Էս այգին (բան չունեմ ասելու շատ հետաքրքիր դիզայնովա սարքած, շատ հաճելի ժամանակ կարող ես այնտեղ անցկացնել, բալիկդ կարող է խաղալ և այլն և այլն) ունի մեկ թերություն: Որն է այն` ուրեմն այգու բոլոր «հաճույքներից» օգտվելուց հետո ցանկանում ես մի քիչ էլ այգում գտնվող սրճարանում հանգստանալ ու ստեղ ՀՈՊ... գալիս կանգնում ես մեկ հարցի առաջ. «բայց դու այդքան հնարավորություն ունես, որ այս սրճարանից օգտվես», իսկ Աստված չանի, որ ընկերուհուդ հետ լինես կամ ընկերներով կամ հանկարծ սովածանաս` կմնաս զալոգ... այսինքն հարցը այն է, որ այս այգում «իշխում է» մոնոպոլիան. գոյություն ունի մեկ սրճարան ուզես չուզես պիտի այդտեղից օգտվես ու իրենք էլ որպես մոնոպոլիստ «կրակում» են իրենց գները: Այստեղ ամեն ինչ շատ թանկ է, ես ասում եմ «թանկ» դուք ասեք «թանկ ու կրակ»... ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ` կամ այս այգում ավելացրեք ևս մեկ սրճարան` մրցակցությունը քիչ թե շատ ապահովելու նպատակով (ու լավ կլինի, որ երկուսի տերը նույն մարդը չլինի էլի), կամ էլ այդ սրճարանն էլ հանեք...
Հ.Գ. Կարողա ես չափից դուրս աղքատ եմ, բայց սա իմ կարծիքն է...



