Kinoashkharh.am-ը գրում է.
Ժամանակին ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Երկրորդ աշխարհամարտում գերմանական ֆաշիստների դեմ տարած հաղթանակի հետ միասին, խորհրդային զորքերի կողմից բռնագրավված և բերված կինոավարը` այսպես կոչված «տրոֆեյ-ֆիլմերը», սաղմնային վիճակում նաև այլ հաղթանակներ պիտի բերեին իրենց հետ: Բանն այն է, որ հետպատերազմյան դժվարին տարիներին, լուծելու համար խորհրդային կինովարձույթում գոյացած ֆինանսական խնդիրները, կինոթատրոններում սկսեցին ցուցադրել վերոհիշյալ ֆիլմերը: Ճիշտ է, «Արևմուտքի վնասակար ազդեցությունից» խուսափելու նպատակով գրաքննությունն այդ ժապավենները հաճախ անողոք մկրատում էր, և երկխոսություններն էլ ենթագրերում բավական կամայական էին թարգմանվում: Սակայն, ժամանակակից որոշ մեկնաբանների պնդմամբ, այդ ֆիլմերը, հետստալինյան «ձնհալի» և մի շարք այլ էական գործոնների հետ համատեղ, ակամա մղում էին ուրիշ կերպ մտածել և դաստիարակեցին նաև այն սերունդը, որ հետագայում հայտնի դարձավ իբրև «շեստիդեսյատնիկներ»:
Իբրև ավար ներկրված այդ կինոնկարները հատկապես հիշում է ավագ սերունդը: Ի դեպ, խորհրդային շրջանի վերջին տարիներին այդ ժառանգությունից ընտրված որոշ «անմեղ» մյուզիքլներ և մելոդրամաներ հեռուստատեսությամբ տեսել է և մեր սերունդը: Հիշում եմ, թե ինչ հաճույքով էինք դիտում հատկապես, երբ ցուցադրում էին «Արևոտ դաշտավայրի սերենադը»` Գլեն Միլլերի և նրա նվագախմբի մասնակցությամբ: 1941-ին ստեղծված, գեղեցիկ ու լուսավոր այդ ֆիլմն ուղեկցվում էր աշխարհին վաղուց հայտնի ջազային հնչյուններով, որը պատերազմի ավարտին անհետ կորած Միլլերից աշխարհին մնացած միակ հիշատակն է թերևս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ