2

Բժիշկներն Աֆղանստանում արտառոց վիրահատություն են արել, որի արդյունքում նրանք կարողացել են փրկել երկու ամսեկան աղջկա կյանքը, ով ծնվել էր լրացուցիչ գլխով:

Ասրի Գյուլը, ով երկվորյակ քույր ուներ, գտնվում էր Ջելալաբադ քաղաքի հիվանդանոցում: Նրա գլխի վրա մեծ գոյացություն էր առաջացել: Նրա մայրը երկվորյակ քույրեր էր ունեցել: Մի աղջիկը լիովին առողջ էր, իսկ երկրորդն անոմալիա ուներ. նրա գլխի վրա ևս մեկ գլուխ էր աճում:

Վիրահատության մասին բժիշկները հայտնել էին միայն մեկ շաբաթ անց՝ գոյացությունը հեռացնելուց հետո: Բժշկի խոսքերով, դա նրա երբևէ կատարած ամենաբարդ վիրահատությունն էր:

1

Երեկ փոքրիկ աղջնակին դուրս գրեցին հիվանդանոցից: Ինչպես կարծում են վիրաբույժները, լրացուցիչ գլուխը երրորդ երեխայի մասնիկն էր, որը արգանդում չէր հասցրել լիարժեք ձևավորվել: Վիրահատությունը շատ բարդն էր, քանի կարևոր արյունատար անոթները կապված էին լրացուցիչ գլխի հետ:  

Բժիշկները վիրահատությունն անվճար են անցկացրել, քանի որ Ասրի Գյուլի ծնողները չէին կարող վճարել նույնիսկ գումարի կեսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել