Panorama.am-ը գրում է.
Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարում ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն իր ելույթը սկսվեց սպարապետ Վազգեն Սարգսյանի և մյուս հերոսների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով: Այնուհետև Մ. Գրիգորյանն իր ելույթում ասաց, որ պատերազմի տարիներին երկրապահները կարևոր ներդրում են ունեցել հաղթանակների հասնելու հարցում:
«Գլուխ ենք խոնարհում մեր մայրերի առաջ, բոլոր այն մայրերի, ովքեր հերոսներ են ծնել, ովքեր հող ու հայրենիք պաշտպանող զավակներ են դաստիարակել: Սիրելի պատվիրակներ, մենք երկրապահ ենք, իսկ երկրապահ նշանակում է երկիր ստեղծող, երկիր պահող, երկիր շենացնող:
Երկրապաշտությունը, երկրապահական մտածողությունը մեր ազգի ողնաշարն է: Մենք մեր մարտական ընկերների պատգամն ունենք՝ պահպանել ազատ, անկախ Արցախը: Վստահ եղեք, երկրապահն իր առաքելությունը կատարել է, կատարում է, կատարելու է: Արցախն այլևս անկախ պետություն է»,- հայտարարեց Մանվել Գրիգորյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



