«Որքանով որ տեղյակ եմ, դուք բնակվում եք ԱՄՆ–ում։ Եթե դուք այդքան մտահոգ եք Հայաստանի քաղաքական իրավիճակով, ինչո՞ւ չեք գալիս Հայաստան ձեր տեսակետների համար պայքարելու։
Հայաստանից դուրս եմ մոտ 35 տարի, ապրել և սովորել եմ Լենինգրադում 17 տարի. հետո՝ 18 տարի Միացյալ Նահանգներում եմ, դե եթե ես ինչ-ինչ պատճառներով դուրս եմ եկել Հայաստանից դա չի նշանակում, որ իմ հայրենասեր լինելու իրավունքը զիջել եմ «շտատնի հայրենասերժներին»։ Իսկ հետ գալու մասին... Գամ ի՞նչ անեմ, գործազուրկների բանա՞կը մեծացնեմ, ընտանիքս բերեմ սովի՞ մատնեմ (հաստատ` էս հայացքներով մարդուն գրկաբաց չեն ընդունի) Չգիտեմ... և հետո՝ դե արի ու ազատ աշխարհում մեծացած երեխաներին բեր Հայաստան ու փորձի բացատրել, որ սա քո հայրենիքն է ու դու պետք է էս ֆեոդալական կարգերը տանես ու համակերպվես... Փորձել եմ, չեն ուզում համակերպվել (և ճիշտ են անում)։ Եվ վերջապես մարդ արարածը ազատ է իր ընտրության մեջ՝ որտեղ ապրել։ Եվ հերիք է, քսանմեկերորդ դարն է, հերիք է մարդկանց դարերով «հայրենիք և հավատ» լոզունգներով գերի պահել, թող ապրեն որտեղ ուզում են։ »
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: