Ilur.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին ոստիկանությունը բերման էր ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների, ինչպես նաև Կոնգրեսի Վարչության անդամ Արեգ Գևորգյանին, ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանին և երկու լրագրողների` Սարգիս Գևորգյան (iLur.am), Անի Գևորգյան («ՉԻ»): Մինչ ոստիկանության ժամանելը՝ իրազեկման ակցիան փորձել էին խոչընդոտել Ագրարային համալսարանի ՀՀԿ-ական ուսանողները: Բերման ենթարկվածների շարքում էր նաեւ լրագրող Անի Գեւորգյանը, ով դեպքի վայրում կատարում էր իր մասնագիտական պարտականությունները: Ոստիկանության բաժանմունքում լրագրողին է մոտեցել Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանը, ապտակել և խլել նրա հեռախոսը:
Ցանկանում ենք տեղեկացնել, որ Արտակ Պողոսյանը օգոստոսի 1-ին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվել էր ոստիկանության Երևան քաղաքի գլխավոր վարչության բաժնի պետի պաշտոնից եւ այլ հրամանով նշանակվել Ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետ:
Հիշեցնենք, որ Կենտրոնականի նախկին ոստիկանապետ Սերոբ Հարությունյանը ազատվել էր իր զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ: