Քննարկվել են Հայաստանի և Չեխիայի միջև ապակենտրոնացված համագործակցության խորացման հարցերPanorama.am-ը գրում է.

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկային: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ Արմավիրի և Վայոց ձորի մարզպետներ Աշոտ Ղահրամանյանն ու Էդգար Ղազարյանը:

Քննարկվել են  Հայաստանի և Չեխիայի միջև ապակենտրոնացված մակարդակով համագործակցության զարգացման հարցեր: Նշվել է, որ երկու երկրները կարևորում են այս ձևաչափով փոխգործակցության խորացումը: ՀՀ Նախագահի` վերջերս Չեխիա կատարած այցի շրջանակում ստորագրվել են նաև գործընկեր տարածաշրջանների միջև համագործակցության համաձայնագրեր, որոնք, ըստ զրուցակիցների, լավ հիմք են ստեղծում ապակենտրոնացված փոխգործակցության հետագա խորացման համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել