Ճշմարտությունը «սուրբ» կոչվող Վալենտինի ու Սարգիսի մասին
Ով խելակորույս սիրեցյալներ թույլ տվեք չշնորհավորել ձեզ այս ապազգային տոնի կապակցությամբ, որը վերապահումով կարելի է տոն անվանել, քանի որ յուրաքանչյուր տոն իմ ընկալմամբ որոշակի արժեքների բյուրեղացում է: Իսկ այս տոնը ոչ այլ ինչ է, եթե ոչ սիրո` աղճատված բովանդակությամբ ներկայացվող գաղափարի մեր ազգի հետ կապ չունեցող միջոցառում:

Այսպես, ո՞վ է իրականում Վալենտինը

Հոգևորական էր, ով ապրել է Հռոմում 3-րդ դարում, և երբ Կլավդիոս II կայսրը հրամայում է առժամանակ դադարեցնել ամուսնությունները, քանի որ երկիրը պատերազմի մեջ էր, իսկ զինվորները տարված էին ընտանեկան հարցերով, որից տուժում էր բանակը, այս օրինազանց հոգևորականը շարունակում է զինվորների պսակադրություն անել, որի համար նրան ձերբակալում են, իսկ փոտրվարի 14-ին մահապատժի են ենթարկում:

Ո՞վ էր Սարգիսը

Սարգիսը Կոստանդիանոս կայսեր կողմից կարգվում է սպարապետ Կապադովկիայում, որտեղ կոտորում է հեթանոսներին, քանդում նրանց տաճարները, փոխարենը եկեղեցիներ սարքում: Երբ կայսրը փոխվում է, նա արգելում է հեթանոսներին վնաս տալ, ինչից հետո Սարգիսը ստիպված որդու հետ փախնում է Հայաստան, որտեղ հավանաբար շարունակում է իր գործը: Կարճ անցած անցնում է Պարսկաստան, որտեղ նորից մեհյան է ավերում ու փորձում պարսիկներին էլ քրիտոնյա դարձնի: Պարսից արքան չի հանդուրժում բոլոր ժողովուրդների մոտ մշակութային եղեռն իրականացնող այս անպատկառին ու մահապատժի է ենթարկում: 
Եկեղեցի առաջին դեպքում պետական դավաճանություն գործածին, երկրերդ դեպքում եղեռնագործին սրբացրել է:
Հ.Գ. Եթե տեղյակ չես բայց նշում ես այս «տոնը», ներելի է մտքին անտեղյակությունը, իսկ եթե գիտես ու շարունակում ես տոնել, ուրեմն տգետ ես, եկեղեցին նմանների համար գուցե մի օր էլ «Սուրբ տգետի» օր հռչակի` սրբացնելով նաև ձեր նվիրվածությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել