168.am-ը գրում է.
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմը» 2013 թվականին Ուկրաինային մատակարարել է 25.84 միլիարդ խորանարդ մետր գազ: Այս մասին վկայել է կոնցեռնի՝ 2013 թվականի չորրորդ եռամսյակի մասին հաշվետվությունը: Մինչդեռ 2012 թվականին Ուկրաինային ռուսական գազի արտահանման ծավալը կազմել է 32.87 միլիարդ խորանարդ մետր: Դրանով իսկ 2013 թվականին Ուկրաինային ռուսական գազի մատակարարման ծավալը նվազել է 21.4 տոկոսով: Մինչդեռ Արևմտյան Եվրոպային ռուսական գազի արտահանումն աճել է 20.1 տոկոսով՝ հասնելով մինչև 127.99 միլիարդ խորանարդ մետրի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://168.am/2014/02/14/330174.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



