Այսօր երգչուհի Սոնա Շահգելդյանի ծննդյան 28-ամյակն է: Հոբելյարը ArmStar.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի չի պատրաստվում նշել տարեդարձը.
«Այս տարի, քանի որ օրս ավելի աշխատանքային է լինելու, որպես այդպիսին, ծննդյան երեկոյի չեմ պատրաստվում»,- ասաց երգչուհին ավելացնելով, որ ՝ անկախ ամեն ինչից օրը կփորձի անցկացնել իր սիրելի և իրեն հարազատ մարդկանց հետ:

Սոնա Շահգելդյանի  անձնական կյանքի մանրամասները վերջին շրջանում բազմաթիվ հրապարակումների առիթ են դարձել: Պատճառը իր իսկ կողմից սոցցանցում տեղադրված տարբեր լուսանկարներն են, որոնց անդրադարձել է նաև ArmStar.am-ը:

Այս անգամ Սոնան չցանկացավ ոչինչ մանրամասնել, չնշելով իր սիրելիի անունը և մնացած մանրամասները, սակայն ասաց, որ նա իր երկար սպասված և միակ սերն է: Տարիներ առաջ, աղաբլիթ ուտելով, տեսել է հենց այն մարդուն, ով այս պահին նրա կողքին է:

«Մեր հարաբերություններն իսկապես շատ լուրջ են, կապ չունի, թե ինչ հրապարակումներ են եղել, ինչ լուսանկարներ են հրապարակվել, այժմ շատ ավելի հասուն եմ, շատ բան է փոխվել և հասկանում եմ, որ նա, ով պետք է լիներ, ով իսկապես արժանի է ինձ, այս պահին կողքիս է»:



Թե ինչպիսի՞ նվերներ է նախընտրում ստանալ  ծննդյան տոնին, Սոնա Շահգելդյանը պատասխանեց.

«Պետքական նվերներ այն մարդկանցից, ում ներկայությունն ինձ համար հաճելի է: Այս տարի առաջին նվերը եղել է մայրիկինս, ով տարեդարձիս առթիվ գեղեցիկ տորթ է պատրաստել ինձ համար: Դեռ օրն առջևում է, հուսամ այլ նվերներ էլ կստանամ»:

Շարունակությունը` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել