HuffPost-ի լրագրող Շիտիկա Անանդը կազմել է 8 կետից բաղկացած ցուցակ, թե ինչու խորհուրդ չի տրվում սիրահարվել լրագրողներին:

 

Լրագրողը Ձեր հաշվին գումար կաշխատի

Իհարկե, ոչ ուղիղ իմաստով: Սակայն եթե Ձեր երկրորդ կեսը թերթումհարաբերությունների մասին  հոդվածներ է գրում կամ ինչ-որ կերպ արտացոլում է դրանք իր թեմաներում, ապա, անկասկած, Դուք կհայտնվեք նրա տեքստերում: Մյուս կողմից, դա կարող է նշանակել, որ Դուք մեծ նշանակություն ունեք Ձեր սիրելիի համար:


Վերջնաժամկետը սեքսից ավելի կարևոր է

Ինչ-որ մեկը վճարում է տեքստի համար, իսկ սեքսի համար ոչ ոք չի վճարում: Համատեղել այդ գործողություններն ավելի հաճելի է, քան աշխատանքը չկատարելը և այդ պատճառով տուժելը:


Նրանց չեք խաբի

Լրագրողները գիտեն, թե երբ եք Դուք ստում, երբ եք ի սրտե խոսքեր ասում, թե երբ եք ձանձրանում: Նրանց վարժեցրել են հարցազրույցի ժամանակ տարբերել ձայնի տատանումները, եթե նույնիսկ այն հեռախոսով է տեղի ունենում: Այնպես որ, հույս չունենաք, որ Ձեր ասվածից որևէ մի արտահայտություն անուշադրության կմատնվի: Առավել ևս, դա կարող է օգտագործվել Ձեր դեմ մի քանի տարուց կամ 18 օրից: Բացի այդ, գրեթե բոլոր լրագրողները հիասքանչ տեսողական հիշողություն ունեն:


Նրանք կհիշեն Ձեր խոսքերը

Կապ չունի՝ դա ուղիղ շփում է, հաղորդագրություն կամ հեռախոսազրույց, լրագրողները ոչ մի խոսք չեն մոռանում: Նրանք ծրագրավորված են իրադարձություններ և բառեր հիշելու համար: Այնպես որ, այս մարդկանց հետ խոսակցության ժամանակ ուշադիր եղեք: Եվ մի մոռացեք, որ ինչ ասեք, նրանք, միևնույնն է, իրենց ցանկացած ձևով են մեկնաբանում:  


Նրանք ազգի քերականագետներն են

Լրագրողը կրկին և կրկին ուղղելու է Ձեր սխալները: Բազմաթիվ լրագրողների մոտ գրագիտությունն ուղղակի «ներդրված» է նրանց ԴՆԹ-ի մեջ: Այնպես որ, Դուք միշտ պետք է ուշադիր լինեք արտասանության, գրության և կետադրության մեջ: Քանի որ նրանք սկզբում կնկատեն սխալները, իսկ հետո միայն կընկալեն ասվածի իմաստը:

 

Նա խենթացած է սոցմեդիայի վրա

Նրանք միշտ կա՛մ Facebook-ում են, կա՛մ Twitter-ում, կա՛մ Instagram-ում և այլն: Դա նրանց աշխատանքի մի մասն է: Լինելով «սոցմեդիայի մասնագետ»՝ չի նշանակում, որ նրանք միայն նկարներ են նայում սոցցանցերում (և նույնիսկ մի փորձեք վիճել նրանց հետ այս հարցում): Եվ եթե Ձեզ համար անհասկանալի են այնպիսի տերմինները, ինչպես SEO-ն, retweet, ապա ավելի լավ է կա՛մ լռել, կա՛մ ընդհանրապես հեռանալ:

 

Ռեստորանների ընտրության հարցում նրանք շատ քմահաճ են

Լրագրողը մի քիչ կամակոր է դառնում, երբ հարցը հասնում է սրճարաններին և ռեստորաններին: Առավել ևս, եթե նա գրում է ճանապարհորդությունների մասին կամ «lifestyle» ոճի լրագրող է: Եթե առաջին ժամադրությունն անցնի սրճարանում՝ հաջորդի մասին կարող եք մոռանալ: Իհարկե, պետք է չէ Ձեր սիրելիին ամենաթանկարժեք ռեստորանը տանել, հարկավոր է միայն հետաքրքրվել և իմանալ, թե որն է ներկայիս ամենաորակյալ և նորաձև սրճարանը/ռեստորանը:  


Նրանց միշտ անձնական ժամանակ է պետք

Աշխատանքի վերաբերյալ անդադար հեռախոսազրույցները, շփումը կոլեգաների հետ. այդ ամենը ձանձրացնում է: Լրագրողը ցանկանում է միայնակ մնալ, մտքերը կարգի բերել և, երբ նրանք աշխատանքային որևիցե մի երկար պրոցեսից դուրս են գալիս, ապա ցանկանում են միայն միայնակության մեջ մնալ: Դա ուժեր հավաքելու և նոր մտահղացումներ ստեղծելու ժամանակն է: Դրան ոչինչ չի կարող փոխարինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել