Emedia.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնությունում ներկայումս ապրում է Հայաստանի Հանրապետության 170 հազար քաղաքացիներ, ովքեր խախտել են այդ երկրի միգրացիոն բոլոր օրենքները, ժամանակավոր բնակության ժամկետները և գրանցման կանոնները:
eMedia.am-ի թղթակցի փոխանցմամբ` այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարեց Հայաստանում ՌԴ դեսպանատան միգրացիոն հարցերով աշխատակից Սվետլանա Ստեպանովան:
«Ռուսաստանի սահմանը հատելուց հետո նրանց համար ավտոմատ կերպով մուտքը կփակվի: Դրանում մարդկային գործոն չկա, քանի որ այն քաղաքացիների մուտքը, ովքեր խախտել են Ռուսաստանում մնալու ռեժիմը, փակվում է ավտոմատ ռեժիմով: Ներկայումս մենք բոլորովին տեղյակ չենք, թե նրանք ինչով են զբաղվում»,- ասաց նա:
Ներկայացնելով միգրացիոն վիճակագրությունը` Ստեպանովան նշեց, որ 2013թ-ի ընթացքում Ռուսաստանի սահմանը հատել է 670 հազար ՀՀ քաղաքացի` ինչը նախորդ` 2012թ-ի համեմատ ավելի է 20 տոկոսով: Սեզոնային աշխատանքներ իրականացնելու նպատակով նախորդ տարի Ռուսաստան է մեկնել 130 հազար ՀՀ քաղաքացի, ովքեր աշխատել են թույլտվությամբ և պատենտներով: 2013թ-ին ՀՀ քաղաքացիներին տրվել է 37,2 հազար նոր աշխատանքային թույլտվություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



