Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին սիրահարների օրը ցույց է տվել, թե ինչպես պետք է համբուրվել և երիտասարդությանը կոչ է արել տևական սիրո հույսեր չփայփայել: Այս մասին հայտնել է interfax-ը:

«Շուրթերը համբուրել չի կարելի՝ միայն ճակատը»,-փետրվարի 14-ին լրագրողներին ասել է Ժիրինովսկին Պետդումայի նիստից առաջ: Ըստ որում` նա աղջկա ճակատին կարմիր սրտիկ է կպցրել և շարունակել «հրահանգումը». «Սա այն տեղն է, որը կհամբուրեք, նախապես մաքրեք սպիրտով կամ օդեկոլոնով»:

Ժիրիինովսկին ցուցադրել է, թե դա ինչպես պետք է անել՝ խուսափելու համար զանազան վարակներից: «Եվ թեթև հպում ճակատին»,- հավելել Է նա՝ ցույց տալով, թե հատկապես ինչպես է հարկավոր դա անել:

Միաժամանակ նա մեկնաբանել է, թե ինչու հատկապես ճակատը, այլ ոչ թե այտը պետք է համբուրել. «Ինչո՞ւ ճակատը, որովհետև համբուրում են հանգուցյալի ճակատը, իսկ սերը մահ է: Դուք պետք է իմանանք, որ շուտով այն կավարտվի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել