Սերն ամենուր է, ու դա կարելի է տեսնել ու զգալ, եթե շրջապատող աշխարհի անսահման բազմանությունը որպես մեկ միասնություն ընկալեք, քանի որ դեռ վաղուց է ասված «Միասնություն բազմազանության մեջ»: Դրանով է հետաքրքրիր կյանքը, երբ նույնիսկ նույն ծառի ամեն մի տերև անկրկնելի է, դե բնականաբար ամեն մարդ մի ուրիշ կարգի անկրկնելի է, չկրկնվող անհատ: Սերն ավարտվում է ու սկսում է ատելությունը այն ժամանակ, երբ սկսում ենք չհարգել ու չընդունել դիմացինի անկրկնելիությունը ու պարտադրել կյանքի վերաբերյալ մեր պատկերացումները, մեր արժեքները: Արդյունքում ծնվում է հակազդեցություն և նույնիսկ ամենահզոր ճշմարտությունը սկսվում է մերժվել... Իսկ երբ ընդունում ես դիմացինի անկրկնելի լինելու փաստը, ընդունում ես նրան այնպես, ինչպես կա, ու եթե ինչ-որ հարցերում էլ համաձայն չես լինում, քո տեսակետերի ճշմարտացիությունը ապացուցելու հարցում փորձում ես լուրջ հիմնավորումներ գտնել, էդ ժամանակ ապրելը հեշտանում է, դու քո ամբողջ էներգիան չես ծախսում ատելության, չարության, նախանձի վրա, առաջին հերթին ինքդ քեզ չես թունավորում, շրջապատող աշխարհը ամենաթունավոր իմպերիլով չես լցնում: Քանի որ այս կյանքում ամեն ինչ փոխադարձ է, քո դուրս նետած բացասական նյութերը բումերանգի նման քեզ չեն վերադառնում ու հենց քեզ վնասում...
Շատ վաղուց հայտնի ունիվերսալ բանաձև կա «Մի արա ուրիշին այն, ինչ չես ուզում, որ քեզ անեն», քանի որ, վաղ թե ուշ, արժանանում ենք այն վերաբերմունքին, ինչպիսի վերաբերմունք որ ուրիշին ենք ցուցաբերել... Մեկի մոտ դա 1 ժամից է, մյուսի մոտ տարիներ անց, իսկ ավելի հաճախ` մեկ կյանք հետո... 
Ինչքան ժամանակ, միջոցներ ու էներգիա ենք ծախսում մյուսներին ատելու, նախանձելու, ոչնչացնելու վրա՝ չհասկանալով, որ ՍԵՐՆ ամենուր է: 
«Ես կկարողանամ ապացուցել մարդկանց, թե ինչքան սխալ են նրանք, կարծելով, որ մեծանալով հնարավոր չէ սիրել՝ չհասկանալով, որ ծերանում են՝ դադարելով սիրել»: Նայեք ձեր շուրջը: Որքան կենսաբանորեն երիտասարդ, բայց փաստացի արդեն ծերացած մարդկանց կտեսնեք ձեր շուրջը ու կհասկանաք, թե որքան ճիշտ են Մարկեսի այդ խոսքերը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել