Լրատվական թեթև պարբերական արտահոսքերը ծառայում են հանրային կարծիքի նախնական գնահատականը շոշափելու համար:
Վերցնենք մեկ դեպք` Մաքսային միություն:
2011 թվական: ԲՀԿ-ի նախագահը կազմակերպում է Եվրասիական միության երիտասարդական առաջին հավաքը: Հայաստանը չի արձագանքում:
2013 թվականի սկիզբ: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը՝ բլոգերների, զոհված ազատամարտիկների երեխաների հետ գնում է Եվրասիական միության հանդիպմանը: Ոչ ոք չի արձագանքում:
2013-ի կեսերին ԱՊՀ վարչապետների հանդիպմանը Հայաստանի վարչապետ-մասնակիցը ասաց, որ կմտնենք Մաքսային միություն: Արձագանք չեղավ նորից:
2013 թվականի հունիսին և օգոստոսին Րաֆֆի Հովհաննիսյանը փորձում է հանրության ուշադրությունը հրավիրել այս հարցին: Չկա արձագանք:
Ու եկավ սեպտեմբերի 3-ը:
Որից հետո խրատներ, թե ռուսներին բան չասեք և այլն:
Ինչո՞ւ եմ սա գրում: Հիմա քննարկվում է արդեն ֆեյսբուքյան գրառումների համար պատիժ սահմանելու, դատելու, փակելու կոչեր` Արմենիայով:
Եթե կուլ տանք, հենց այդպես էլ կլինի: Չկասկածեք:
Քանի որ միայն չտեղեկացված մարդուց կարելի է կաշառք վերցնել, միայն չտեղեկացված մարդուն կարելի է ընտրացնել, միայն չտեղեկացված մարդուն կարելի է մատների շուրջ ֆռացնել, խաբել անընդհատ, միայն չտեղեկացված մարդուն կարելի է տանել որ սեփական լակոտի փոխարեն հայրենիք պաշտպանի:
Չտեղեկացված, անգրագետ մարդուն կարելի է ասել որ Եվրոպան միայն գոմիկներ են:
Աչալուրջ լինենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել