Երեկ տեղի ունեցավ Եվրո 2012-ի կիսաեզրափակիչը՝ Գերմանիա - Իտալիա: Թվում էր, թե Գերմանիան հետությամբ կհաղթահարի Իտալիայի արգելքը, բայց արի ու տես, որ ընդհակառակը եղավ:
Անդրադառնամ բոլոր ֆուտբոլիստներին:
Մանուել Նոյեր: ՉԱՓԱԶԱՆՑ ինքնավստահ, ՉԱՓԱԶԱՆՑ: Իր այդ ինքնավստահության պատճառով քիչ էր մնացել մի կոպիտ սխալ թույլ տար, բայց ամեն ինչ որոշ չափով լավ ավարտվեց: Իսկ խաղի վերջում նրա "առաջխաղացումները" ուղղակի սպանում էին :Ճ
Կենտրոնական պաշտպաններ: Ճիշտ է, առջևում խաղը այնքան էլ լավ չէր ստացվում, բայց պաշտպանությունում խաղը ուղղակի խայտառակություն էր: Ի՞նչ էին անում Հումելսը ու Բադշտուբերը: Նրանք երկու անգամ "բաց թողեցին" Բալոտելիին, ով երկու անգամ գրավեց դարպասը: 
Ֆիլիպ Լամ: Ավագը ճիշտ է քիչ սխալներ էր թույլ տալիս, բայց սա նրա "այն" խաղը չէր:
Բոատենգ: Կրկին անգամ՝ սա նրա "այն" խաղը չէր:
Թոնի Կրոս: Նա Չպետք է խաղար: Նրան Չպետք է խաղացներ Լյովը: Նրա տեղը պետք է խաղար Մյուլլերը: Նրա խաղը բացահայտ լավ չէր ստացվում:
Խեդիրա: Նա ակտիվ էր խաղի սկզբում, գրոհներ էր կազմակերպում, հարվածներ կատարում, բայց այդ լավ խաղը նրա մոտ կամաց-կամաց կորավ:
Շվայնշտայգեր: Սա նրա "այն" լավ խաղը չէր: Նա ավելի լավ կարող էր խաղալ: 
Օզիլ: Օզիլը Գերմանիայի խաղի գլխավոր կազմակերպողն է, և եթե նրա խաղը չի ստացվում, ապա ամբողջ առջևի գծի խաղը չի ստացվի: Երեկ այդ դեպքն էր:
Պոդոլսկի: Գերմանիան դավանում է արագաշարժ ֆուտբոլ, իսկ Պոդոլսկին այդ "արագաշարժ ֆուտբոլ"-ի գլխավոր ձախողողներից էր: Նա ուժային ֆուտբոլիստ է: Ճիշտ կլիներ, որ նրա տեղը խաղար երիտասարդ ու արագաշարժ Ռոյսը:
Ռոյս: Մտավ խաղի մեջ շատ լավ, չափազանց ակտիվ էր, հարվածներ էր կատարում դարպասին, բայց այդ ակտիվությունը միանգամից կորավ մի քանի րոպե անց: 
Գոմես: Նրա մասին ուղղակի խոսելն ավելորդ է, որովհետև նա միայն գրոհների "եզրափակողն" է, իսկ եթե դրանք չկան...
Կլոզե: Նա էլ չէր երևում ինչպես և Գոմեսը:
Մի խոսքով՝ Գերմանիայի հավաքականի խաղը չէր ստացվում, իսկ Իտալիան կարողացավ շատ լավ օգտվել դրանից: Ոչ մի խոսք: 
Հետաքրքիր եզրափակիչ է սպասվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել