Ամենասխալ և ցավոտ բանն աշխարհում սպասումն է: Ձեռքերդ տանում ես մեջքիդ ետև, մատներդ խաչում և կրկնում մտքում. «Կլինի, կլինի...»:
Այդ «կլինի»-ն դառնում է կյանքիդ առաջ մղող ուժը, լույսը, հույսը, քնելուց առաջ վերջին բանը, որ հասցնում ես մտածել...
«Կլինի»-ն դառնում է ամպամած օրվա արև, ոտքերիդ հոգնածությունն անցնում է «կլինի»-ն հիշելիս, ուղեղդ պայծառանում է, ու դու էլի սկսում ես սպասել...
Մանրադիտակով զննում և գտնում ես «կլինի»-ի թվացյալ նախանշանները, հոգեպես պատրաստվում, տրամադրվում...
Ու անցնում է ժամանակ: Հետզհետե քո «կլինի»-ն դառնում է ավելի թույլ, ավելի կասկածամիտ, ավելի հազվադեպ է ծնվում քո մտքում և արտաբերում ես ավելի վախվորած ու... հարցականով:
«Կլինի՞»...
Չի լինում: Ու դու մի կերպ լացդ զսպելով կարողանում ես մոռանալ ամեն ինչ, մոռանալ տխրությունդ, հուսահատ քայլերդ, ուժդ...
«Կլինի, ասա որ կլինի...»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել