Diplomat.am-ը գրում է.

Սուպերմեն (Գերմարդ) 

Սրանք իրենց բոլորից բարձր և ամենակարող համարող անձինք են: Արկածային ֆիլմերի, մարտաֆիլմերի անհաղթ հերոսներ (Զեյմս Բոնդ): Սուպերմեննները տարբերվում են հասարակ մահկանացուներից իրենց արիությամբ, անվախությամբ և վճռականությամբ: 

Կինը նրա կյանքում ընդհանրապես մեծ տեղ չի գրավում և խաղում է երկրորդական դեր: Նրա ուշադրությունը երբեմն գրավում են վառ գեղեցկություն և սեքսուալ գրավչություն ունեցող կանայք: 

Սուպերմենը վիրտուալ, ոչ ռեալ կերպար է, ինչպես դիցաբանության հերոսը (Աքիլլես, Պրոմեթևս, Հերկուլես և ուրիշներ): Սկիզբ է առնում անտիկ աշխարհի գրականությունից: Սուպերմենի կերպարը հետագայում իր զարգացումն է ապրել փիլիսոփայությունում (Նիցշե) և գեղարվեստական գրականությունում (Ջեկ Լոնդոն): Սուպերմենի պաշտամունքը մեծ տեղ է գրավել ֆաշիզմի գաղափարախոսության մեջ: 

Դոն Ժուան կամ Լովելաս

Այդ տիպի տղամարդիկ ապրում են մի սիրահարությունից մյուսը: Մշտապես սիրահարված են որևէ կնոջ: Պաուզան լինում է աննշան: Հետո ընկնում են հիսաթափության մեջ և կորցնում հետաքրքրությունը կրքի վերջին օբյեկտի նկատմամբ: 

Հետո լովելասը փնտրում է սիրո նոր առարկա, որն ավելի գրավիչ է կամ պարզապես այլ տիպի կին է: Հարատևությունն անհարիր է Դոն Ժուանին: 

Այս կատեգորիային են պատկանում կանանց կողմից երես առած պոետները, գրողները, նկարիչները, արտիստները: Տուրգենևը, Տոլստոյը, Մոպասանը և շատ հայտնի գրողներ ասել են, որ առանց սիրահարվելու նրանք չէին կարող գրել: Պուշկինն իր օրագրում նշել է 36 կնոջ անուն, որոնց նա նվաճել է: Գյոթեն, Բայրոնը, Իսահակյանը սիրել են շատ կանանց, առանց որոնց հազիվ թե կարողանային ստեղծել բարձրարժեք գործեր: 

Կինը Դոն Ժուանի համար ոգեշնչության աղբյուր է, կյանքի էներգիա, գեղեցկության խորհրդանիշ, մուսա: Բայց կինն այդ տիպի մարդու համար երբեք հանդես չի գալիս որպես ողջ կյանքի ընկեր ու կողակից: Նույնիսկ եթե լովելասն ամուսնանում է իր երազանք-կնոջ հետ, ինչպես Պուշկինը Նատալիա Գոնչարովայի հետ, միևնույն է, նա հանդիպում է նոր սերերի և նոր կրքերի: 

Դոն Ժուանն ունի գայթակղելու մեծ փորձ և տեխնիկա: Նա գործում է արագ, վճռական, ընտրյալին ժամանակ չի տալիս ուշքի գալու, հասկանալու կատարվածը կամ դիմադրելու: Կանանց տրվելուն մեծապես նպաստում են Դոն Ժուանի մասին հյուսված առասպելները, թե իբր նա կարող է պարգևել երկնային հեշտանք և անկրկնելի հաճույք, որն, իհարկե, չի համապատասխանում իրականությանը: 

Դոն Ժուանի կյանքը չընդհատվող սիրային արկած է: Նրանց հետ առնչվող կանայք, բնականաբար, ցանկանում են երկարացնել սիրային կապը: Բայց հենց որ նրանք այդ մասին ակնարկում են, Դոն Ժուանն այլևս չկա: Նա անհետանում է կնոջ տեսադաշտից: 

Գոյություն ունի մեծ տարբերություն գրական հերոս Դոն Ժուանի, որը զարդարված է ռոմանտիկ լուսապսակով, և կյանքում հաճախ հանդիպող ալֆոնս-ժիգալոյի միջև: 

Սրանք կոչվում են ռոմանտիկ ստախոսներ: Նրանք բարձր կարգի պրոֆեսիոնալ խաբեբաներ են` ամենավտանգավոր տիպը կնոջ համար: Նրանք ընդունակ են անուղղելի էմոցիոնալ, հոգեբանական և ֆինանսական վնաս հասցնել կնոջը: Վտանգը նրանում է, որ կանայք, հաճախ հասկանալով հանդերձ, ուժ չեն գտնում ազատվել լարված որոգայթից, քանի որ ռոմանտիկ ստախոսը` ինքը ամենևին չսիրելով դիմացինին, նրան անհույս սիրահարեցնում է իրեն: 

Կոլեկցիոներ 

Չկայացած Դոն-Ժուան: Փնտրում է զիջող կանանց կոլեկցիան լրացնելու և ինքնահաստատվելու համար: Այս տիպը կազմավորված է վիրավորանքի և սեքսուալ ձախորդությունների հետևանքով: Հիմա նա վրեժ է լուծում ապացուցելու համար, որ կանայք սխալվել են: 

Ընտանիքասեր 

Սա Դոն Ժուանի հակապատկերն է: Ունի հստակ ուղղվածությունը դեպի կինը և երեխաները: Սեքսուալ առումով հարմարվում է կնոջ պահանջներին: Նա այնպիսին է, ինչպիսին որ կինն է ցանկանում տեսնել ամուսնուն: Տանը և աշխատանքում ջանասեր է: Սակայն երկնքից աստղեր չի որսում: Ունի հոբբի: Ընտանիքասերների մեծ մասը, դժբախտաբար, միջակություններ են: 

Ամոթխածներ 

Հարմար, լավ ամուսիններ են վճռական և եռանդուն կանանց համար, որոնք նրանց վերաբերվում են ինչպես երեխայի: Այդպիսի կանանց համար սիրել նշանակում է խղճալ, հովանավորել, պաշտպանել: Դրա հետևանքով այդ տիպի ամուսիններն ընկնում են կնոջ «կրունկի տակ»: Աշխատանքի վայրում նրանք պատասխանատու են, կարգապահ, հաճախ ունեն չբացահայտված ներուժ: 

Եթե կինը չարաշահում է իր իշխանությունը տղամարդու վրա, նա կարող է ամուսնալուծվել կամ դառնալ հարբեցող: 

Իսկ ինչ կարգի տղամարդկանցից է կանանց խորհուրդ տրվում հեռու մնալ.

1.Մեծահասակ տղամարդկանցից, որոնք «մամայի բալիկ» են:
2.Խանդոտից: 
3.Մեծամտից, սնապարծից: 
4.Ժլատից, որը միշտ պետք է կասկածի որ դու շատ ես ծախսում: 
5.Հարբեցողից, որը երբ չի խմում, կարող է և լինել լավ ամուսին: Բայց դա լինում է հազվադեպ: 
6.Կնամոլից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել