Մայքլ Ջեքսոն. 10 ցիտատ

Սովորելու ամենալավ ձևը վարպետի աշխատանքին հետևելն է:

Երբ հազարավոր երկրպագուներ գոռում են` ողջունելով քեզ և սիրո խոստովանություն անելով, ներսումդ ինչ-որ բան ճմլվում է մենակությունից:

Չի դավաճանի միայն նա, ով գիտի, թե դա ինչքան ցավոտ է:

Մարդկանցով լի տանը ամենահեշտն է ինքդ քեզ մենակ զգալը:

Ես միշտ ուզում էի ստեղծել այնպիսի երաժշտություն, որը կտպավորի և կոգեշնչի հաջորդ սերունդներին: Իսկապես, ու՞մ է հետաքրքիր մահկանացու լինելը…

Ատելությամբ լի աշխարհում պետք է կարողանալ հուսալ:

Չարությամբ լի աշխարհում պետք է կարողանալ ներել:

Հուսահատությամբ լի աշխարհում պետք է կարողանալ երազել:

Կասկածներով լի աշխարհում պետք է կարողանալ հավատալ:

Հաջողությունը նախանձ է առաջ բերում: Երբ քեզ չեն հասկանում, դա խոցում է: Եվ անկախ նրանից, թե ինչպես ես դու փորձում հասնել հասկացման, միևնույն է կգտնվեն մարդիկ, որոնք քեզ կդատապարտեն:

Մեր ապրած աշխարհում կա արարչի պարը: Պարողները գալիս ու գնում են մի ակնթարթում, սակայն պարը շարունակում է ապրել:

Ես շարունակում եմ պարել, պարել, պարել… Չէ որ գոյություն ունի միայն պարը:

Վերջին հաշվով ամենակարևորը ինքդ քեզ ու սիրելիներիդ հետ ազնիվ լինելն է ու շատ աշխատելը: Նա, ով այսօր կա, վաղը չի լինելու: Դե, համարձակ, պայքարի: Կատարելագործի ու զարգացրու տաղանդդ: Եղիր լավագույնը նրանում, ինչով զբաղվում ես: Իմացիր ավելին քո ոլորտում, քան ապրողներից որևէ մեկը: Քեզ ներկայացնելու համար օգտագործիր տարբեր միոցները` լինեն դրանք գրքեր կամ էլ հատակը` պարելու համար, կամ ջուրը` լողալու համար: Որտեղ էլ այն չլինի, դա քոնն է: Սա է այն, ինչ ես միշտ փորձել եմ հիշել:

Ես հասկացել եմ, որ վերջին հաշվով ոչինչ չի փրկի կյանքը աշխարհի վրա, քան հավատը կյանքի նկատմամբ, դրա բուժիչ ուժի նկատմամբ, նրա` մեր սխալները վերապրելու ունակության և մեզ ողջունելու ունակության նկատմամբ, երբ մենք սովորում ենք ուղղել մեր սխալները:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել