«Նիմֆոմանուհու» վերաբերյալ հոգևորականի խոսացնելը որոշ չափով սադրանքի էֆեկտ ունի, ու դա իմ կարծիքով կարելի էր կանխագուշակել: Պարզ չի՞ ինչ պիտի ասի եկեղեցին: Պարզ չի՞, որ դա ընկալվելու է միմիայն բացասաբար: Պարզ չի՞, որ դրանից եկեղեցին միայն տուժելու է:
Ու առաջին մեղքը էստեղ հոգևորականության «վզին» է: Նրանց լրիվ տարել ա աստղայինը` մեկ, նրանք իրանց իրավունք են վերապահում մեկնաբանել ոլորտից դուրս ավելի ու ավելի շատ բաներ` երկուս: Անվճար խորհուրդ` էսօր եկեղեցականներն ինչքան քիչ խոսեն կրոնականից զատ այլ թեմաներով, այնքան եկեղեցին կշահի: Որին, բնականաբար, լսող չի լինի, որովհետև, կրկնվեմ, սաղին աստղային ա տարել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nikolay.torosyan/posts/823970800962776?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել