ԴԵՄ ԵՄ!!!!!!!!!
Էսօր դիմում եմ գրել տնօրենիս, որպեսզի վերանայեն աշխատավարձիս պահումն ու վերադարձնեն. հաշվապահն ասաց, որ ինքն անգամ վերահաշվարկ չի արել, հարկայինում ավտոմատ պահել են, ուրեմն էս կառավարությունը գտել է ձևը, թե ոնց կարելի է ֆռացնել ու, անտեսելով սահմանադրական դատարանի որոշումը, մարդկանց դարձնել պարտադիրի կամավոր անդամագրվածներ։ Հետո կկանգնեն-կասեն՝ դուք պայքարում եք փողոցում, պայքարեք ինչքան կուզեք, իսկ մարդիկ շատ էլ ուրախ են, որ իրենց ծերության մասին հոգ ենք տանում. էնպես որ, ում աշխատավարձից պահել են, իր կամքին հակառակ, գրեք դիմում և հետամուտ եղեք, որ տեղ հասնի, հակառակ դեպքում, ես դիմելու եմ դատարան, եթե դիմումս պատշաճ ընթացք չստանա.

 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել