Այս քանի օրը շատ լսեցի «Ինգո Արմենիայի» հերոսությունների մասին, թե ինչպես չի վճարում վթարված ավտոմեքենաների ապահովագրական վճարները, ինչպես է խաբում մարդկանց ու, անկեղծ ասեմ, շատ չզարմացա: Այս ընկերության մակարդակն ու խեղված մտածելակերպը մեզ վաղուց է հայտնի, ու զարմանում եմ, թե ինչպես էին մարդիկ դեռ դրանց վստահում: Դրա ամենավառ արտացոլումը, թերևս, նրանց գովազդներն են, որոնք լավագույնս են արտացոլում ընկերության դեմքը և որոնց վրա ժամանակին չիմացանք՝ զարմանա՞նք, թե լանք: Հիշո՞ւմ եք, այս դեգրադացվածների հիմար գովազդներից մեկը, որի համար սրանց համացանցում ամիսներ շարունակ քֆռտեցինք: Դե այն գովազդը, որտեղ լկտի լակոտի կերպար են քարոզում ու ուսուցիչներին հուշում, որ պետք է աշակերտներին ծեծեն: Եկեք մի անգամ էլ նայենք ու վերհիշենք մեր հերոսներին ու իրենց հերոսությունները: Եկող սերունդներին հենց ձեր պես եք դաստիարակում, ապրեք: Հետո գլխներիդ եք տալու, անմակարդակներ: Մեր պատկան մարմինները ձեր տեղը չգիտե՞ն՝ գան հավեսով մզզացնեն սենց բաների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել