1in.am-ը գրում է.
Միսիսիպի նահանգում զանգվածային հուղարկավորման վայր է հայտնաբերվել: 2000 գերեզմանները հայտնաբերվել են Միսիսիպիի համալսարանի բժշկական կենտրոնից ոչ հեռու գտնվող տարածքում շինարարության նախապատրաստման աշխատանքների ժամանակ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Բուհի մամլո քարտուղար Ջեք Մազուրակը պատմել է, որ հուղարկավորման վայրի գոյության մասին իմացել են վաղուց, սակայն չեն պատկերացրել հստակ տեղն ու հուղարկավորվածների քանակը:
Այնտեղ հուղարկավորված մարդկանց մի մասը պետական հոգեբուժական հիվանդանոցի հիվանդներն են ու աֆրոամերիկացիները: Այդ բացահայտումները մեծ հետաքրքրություն են առաջացնում հուղարկավորվածների հնարավոր հարազատների շրջանում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wusa_250715.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



