Lragir.am-ը գրում է.

2013 թվականին 2012 թվականի համեմատ Եգիպտոսում ռուս զբոսաշրջիկների թիվը կրճատվել է գրեթե 1 միլիոնով: Այս մասին նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եգիպտոսի առաջին փոխվարչապետ, պաշտպանության նախարար Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի և ԱԳ նախարար Նաբիլ Ֆահմիի հետ հանդիպման ժամանակ:

«Անցյալ տարի Եգիպտոսում ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել է 1 միլիոնով: Մոտ 2.3 կամ 2.4 միլիոն էր, իսկ անցյալ տարի արդեն 1.5 միլիոն: Թուրքիայիում մեր զբոսաշրջիկների թիվը հասնում է արդեն 4 միլիոնի: Սակայն մենք հույս ունենք, որ Եգիպտոսը կվերականգնի իր ավադական դիրքերը տնտեսության այդ ճյուղում»,- ասել է Պուտինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել