Մենք լրջորեն անհանգստացած ենք «Չորրորդ իշխանություն» թերթի թղթակից Անի Գևորգյանի հետ երեկ տեղի ունեցած միջադեպով: Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը, առավել ևս՝ նրա նկատմամբ բռնությունը, քրեորեն պատժելի են և խիստ դատապարտելի, հատկապես, եթե այդ հանցագործությունները կատարվել են պետական պաշտոնյաների կողմից:
Նման հանցագործությունները կանխարգելելու միակ եղանակը իրավապահ մարմինների օպերատիվ, խիստ և համաչափ արձագանքն է։
Առաջնորդվելով բոլոր անձանց անմեղության կանխավարկածով՝ միաժամանակ զերծ ենք մնում առավել հստակ գնահատականներից և ակնկալում ՀՀ հատուկ քննչական ծառայության պատշաճ և բազմակողմանի քննությունը, ինչպես նաև դրա արդյունքների վերաբերյալ հանրությանը սեղմ ժամկետներում իրազեկումը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karen.andreasyan.925/posts/300608493420968?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել