1in.am-ը գրում է.
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է իր նպատակների, ընթացիկ մրցաշրջանից սպասելիքների մասին:
«Լավ հնարավորություններ ունենք հաջորդ տարի մասնակցել Չեմպիոնների Լիգային: Երազում եմ Հայաստանի հավաքականի հետ մասնակցել Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության:
Ցանկանում եմ նաև օգտակար լինել ակումբիս, իսկ հիմա համար մեկ նպատակս վնասվածքից վերականգնվելն է: Այնուհետև կուզեի դառնալ Չեմպիոնների Լիգայի գավաթակիր ու վերջին 9-10 տարիներին առաջին անգամ դառնալ Ռուսաստանի չեմպիոն:
Մենք բոլորս ենք ցանկանում դա և պետք է ձգտենք հասնել մեր առաջադրանքին»,- հայտարարել է Մովսիսյանը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/sport_ssfootball_250667.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել