Քոփենհագենի կենդանաբանական այգու շեֆը բացատրություններ է տալիս ընձուղտի վերաբերյալ. թե ինչու սպանեցին, ինչու չտվեցին ուրիշ այգու, ինչու հրավիրեցին ծնողներին ու երեխաներին, ինչու ընձուղտի միսը տվեցին առյուծներին։ Եթե ավելորդ զգացմունքները մի կողմ դնենք՝ նորմալ, տրամաբանական որոշում էր։
Իրականում, հենց լսեցի էս պատմության մասին, ինձ մի հարց սկսեց տանջել. հա լավ, արդյո՞ք չէին կարող գոնե վաճառել ինչ-որ մեկին... Իհարկե, կարող էին։ Նշանակում ա՝ կային ինչ-որ հանգամանքներ, որոնցից ելնելով չարեցին դա, հրաժարվեցին գումար աշխատելուց։ Ու էս բացատրությունը լսելով՝ հարցերը փակվեցին։
P.S. Հակառակը, օրինակ, սենց բան մեր կենդաբանական այգուց չէի սպասի, իհարկե, երբեք, մերոնք կդնեին իբեյով ինչքան հնարավոր ա թանկ կվաճառեին կամ էլ փակ փարթի կանեին՝ ընձուղտի խաշ ու խալամայով :)