Lragir.am-ը գրում է.

Հավայան կղզիների օրենսդիր մարիմինը քննարկել և մերժել է Ադրբեջանի նախաձեռնած հակահայկական միջոցառումները, տեղեկացնում է Ամերիկայի հայ ազգային կոմիտեի կայքը:

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել նահանգի օրենսդիրներին հանդուրժողականության և մարդու իրավունքներին նվիրվածության և Բաքվի մանիպուլյացիոն փորձերն արգելափակելու համար: Այսօրվա քվեարկությունը հստակ ազդանշան է այն մասին, որ Ադրբեջանի կոռումպացված և հակաժողովրդավարական նախագահ Իլհամ Ալիևը, չնայած խավիարային դիվանագիտության վրա ծախսվող միլիոնավոր դոլարներին, չկարողացավ ձայներ ստանալ»,- ասել է Ամերիկայի հայ համագումարի Արևմտյան շրջանի գործադիր տնօրեն Էլեն Ասատրյանը: 

Երկու հակահայկական բանաձևերի հեղինակը նահանգի օրենսդիր մարմնի Վետերանների, զինվորական և միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Մարկ Տակեյն էր: Նա բանաձևերի տեքստերը ստացել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովից: Այս տեղեկությունը հաստատել է մեկ այլ օրենսդիր Ռիդա Կաբանիյան, ով Տակեյի հետ անցյալ մայիսին եղել է Բաքվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել