Հարգելի ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐ, ասում են` Վարդանիկի որդին հիմա էլ մարդ է դանակահարել… է հետո….
Նոր «Երկիր» թերթից տեղեկացա, որ Գյումրիում խոսում են, թե հունիսի 23-ին 23-ամյա Պետիկ Նազարյանին դանակահարողը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին է՝ Սպարտակը:
Թերթը գրել է, որ չնայած Գյումրու քաղաքապետի թիմակիցները համոզված են, որ Սպարտակն այս միջադեպի հետ որևէ առնչություն չունի, և որ մամուլում շրջանառվող տեղեկությունները պատվիրված են, բայց մյուս կողմից էլ Գյումրիում մի ստվար զանգված համոզված է, որ նման արարքը հեռու չէ ոչ Գյումրու քաղաքապետից, ոչ էլ նրա որդուց։
Թերթին տեղեկություններ են հասել, որ գյումրեցիներն այնքան բարկացած են քաղաքապետի և նրա որդու հանցագործ արարքներից, որ մտածում են նամակով դիմել անձամբ Հանրապետության նախագահին՝ Վարդան Ղուկասյանի ռեժիմից ազատվելու համար…
Է հոտ՞՞՞ սենց ինչքանա Վարդանիկի տղան իրան արտոնյալ զգալու… մարդա ծեծում, կրակում, ընտրությունների ժամանակ տեսախցիկ կոտրում, հիմա էլ 23-ամյա երիտասարդա դանակահարում… Մինչև երբա շարուանկվելու էս բեսպրեձելը՞՞՞ Ուր են նայում մեր իրավապահները…. Արդյոք, քրեական գործ հարուցվել է, թե հերթական անգամ «ծածկադմբոցի» ավանդական տեխնիկա կիրառվելու, եսիմ՞՞՞ …Ժամանակը ցույց կտա…



