Դու քննադատում ես մարդկանց։

Ես բան չունեմ ասելու, ես էլ եմ այդպես անում։
Քննադատել քննադատող մարդկանց քննադատություն է, այնպես որ ես չեմ պատրաստվում խորանալ։ 
Բայց պատկերացրեք ինչքան վատ կզգայիք ,եթե այն բոլոր քննադատությունները, որ ուրիշներին եք անում կապված արտաքինի, ապրելաձևի, հագուստի ընտրության և այլն, ձեզ վերագրեիք։ Իսկ ավելի ճիշտ՝ ի՞նչ կլինի, եթե քննադատությունների համար ստանդարտները, որ ձեր մեջ դրել են ձեր ծնողները, ընկերները և մշակույթը, որի մեջ մեծացել եք, մի կողմ դնեք։ Խնդիրը կայանում է նրանում, որ երբ որ դուք ինչ-որ մեկին դատում եք նրա օրինակ արտաքինից ապա ձեր համար միակ ճիշտ և կարևորը դուք եք և ձեր կարծիքը, բայց իրականում անհրաժեշտ է հասկանալ, որ ամեն մարդ արարած տարբեր է։ Այլ խոսքով ասած, դուք կարող եք ամեն օր նայել մարդկանց և տեսնել տարբեր տեսակի ձևի հագնվածքի և պահվածքի մարդկանց, բայց ոչ մեկ ձեզ չի խնդրում դառնալ ոստիկան կամ դատավոր և սկսել բոլորին կյանք սովորեցնել ձեր հասկացողություններով։ Բացի դա, առավել ևս, եթե ինչ-որ մեկին ասում եք, որ նա տգեղ է կամ չաղացել է, դա չի նշանակում, որ ձեր ասելուց հետո նրա մոտ միանգամից սպորտով զբաղվելու և դիետա պահելու ցանկություն առաջացավ, կամ առավել ևս նա չի «գեղեցկանա» ձեր ասելուց հետո։ Դուք միայն վնասում եք ձեր շրջապատին, եթե նկատողություններ եք անում, որոնք անիմաստ են և կարող են մարդկանց տխրեցնել և տհաճ զգացողություններ առաջացնել։  Նույնիսկ եթե մարդը այնքան ճարպակալած է, որ կարող է առողջական խնդիրներ ունենալ, դա ձեր պրոբլեմը չէ, դուք մայր Թերեզան չեք, աշխատեք ուրիշներին չնեղացնել և չճնշել։ Ավելին, եթե դուք ինչ-որ մեկին, ինչ-որ բան եք ասում, որ ըստ ձեզ սիրելով եք ասում կամ մոտիկ եք նրա հետ դրա համար, ապա դա ընդհանրապես դրա հետ կապ չունի, դուք պարզապես մարդուն տհաճություն պատճառեցիք և խորացրեցիք նրա մոտ իր անձնական կոմպլեքսները և բարդույթները։ Եթե դուք ինչ-որ մեկին տեսնում եք, որ ձեզ համար տհաճ է, մի ասեք, որ նա տհաճ է, ուղղակի հեռացեք այդտեղից. չէ որ դուք էլ ինչ-որ մեկին եք տհաճ։ Եթե դուք բոլորին ընդունեք այնպիսին, ինչպիսին կան, ձեզ նույնպես կընդունեն այնպիսին, ինչպես կաք, և արտաքինին և անձնական կյանքի դետալները կմնան հեռու-հեռվում և ավելի կկարևորվեն մարդկային արժեքները և մարդասիրությունը։ Մեկ կյանք եք ապրում, այն էլ այդքան էլ երկար չէ, մի վատնեք ձեր էներգիան ուրիշ արարածներին նեղացնելու կամ վնասելու համար, ուղղակի ապրեք, սիրեք և եղեք սիրված։ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել