Մի՞թե աբսուրդ չի «Մարտական խաչ» բառակապակցությունը: Մի՞թե աբսուրդ չի էն, որ մեր եկեղեցիներում ծեսերի ժամանակ ամեն անգամ հիշատակում են կոնկրետ իշխանավորների, մի՞թե աբսուրդ չի, որ զինվորական շքերթի ժամանակ քայլում են եկեղեցականներ: Ու արդյո՞ք աննորմալ բան չկա նրա մեջ, որ մենք մեր վզերից կախում ենք խաչ՝ սպանության գործիքը. իսկ եթե Հիսուսին սպանած լինեին գիլյոտինի միջոցով, մենք փոքրիկ գիլյոտիններ էի՞նք կախելու մեր վզերից... Մի՞թե աբսուրդ չի էն, որ մեր եկեղեցին հանդիսանում ա բանկի բաժնետեր... Ուղղակի գլխում չտեղավորվող բաներ են: Ասեք, էս ամենը միայն իմ աչքին ե՞ն աննորմալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: