Պետրոս, տղաս, խոսելով «Նիմֆոմանուհին» ֆիլմի մասին, դու ինչպես միշտ, ամեն բան խառնում ես իրար: Քո տարիքում և այսչափ միամիտ…
Վստահ եմ, երբ քո ծնողները զբաղված էին քո բեղմնավորմամբ, հորեղբայրդ կամ մորաքույրդ չէին նկարահանում այդ գործընթացի մանրամասները՝ հետագայում հանրության դատին հանձնելու նպատակով… Կան բաներ, որոնք իրենց մեջ խորհուրդ են պարունակում, տղաս, և պիտի ծածկված լինեն կողմնակի աչքից: Սա մեկ: Երկրորդ. Սեքս, էրոտիկա, պոռնոգրաֆիա, միասեռական, տրանսվերսիա և այլն. այս բառերը, մեզանում այնքան հաճախ են օգտագործվում, որ արդեն դարձել են, կարծես, մեր կյանքի գլխավոր հասկացությունները, եթե չասենք առանցքը: Մեծից փոքր, ահել, թե ջահել, պաշտոնական ամենաբարձր աստիճանավորներից մինչև մտավորականներ սրա մասին են խոսում: Կնոջ կիսամերկ մարմինն ամենուր է… Մանկական մուլտերից սկսած, տակդիր ու ներդիրներով, մինչև գարեջրի ու թանաքամանի գովազդ՝ կնոջ մերկ մարմինն է…Սա արդեն հիվանդություն է, պարանոյա…
Եվ վերջապես երրորդ: Տրիերի այդ ֆիլմը, նայելով գովազդը, դրամա կոչված լինելով հանդերձ, մաքրամաքուր պոռնոգրաֆիա է, և այս առումով համաձայն մեր օրենքների, պիտի արգելված լինի: Ես չգիտեմ՝ ով է արգելել, բայց նա ով արգելել է, շատ էլ լավ է արել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/artashes.papazyan/posts/473163766142398?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել