«Ամեն անգամ, երբ տնից դուրս եք գալիս, ձգեք ձեր ծնոտը, գլուխը բարձր պահեք և թոքերը մինչև վերջ օդով լցրեք, ագահաբար կլանեք արևի լույսը, ողջունեք ձեր բարեկամներին ժպիտով և յուրաքանչյուր ձեռքսեղմումի մեջ դրեք ձեր հոգին: Մի վախեցեք, թե ձեզ ճիշտ չեն հասկանա և ոչ մի րոպե մի ծախսեք ձեր թշնամիների մասին մտածելու վրա»:

Ժպիտը...

Այն ոչինչ չարժե, բայց շատ բան է տալիս:
Այն հարստացնում է նրանց, ովքեր այն ստանում են, միաժամանակ չաղքատացնելով նրանց, ովքեր նվիրում են:
Այն ակնթարթ է տևում, բայց երբեմն հիշողության մեջ մնում է ընդմիշտ:
Ոչ ոք այնքան հարուստ չէ, որ դրա կարիքը չունենա, և չկա մի աղքատ մարդ, որը դրանով հարստանա:
Այն երջանկացնում է տունը, ստեղծում բարյացակամ մթնոլորտ գործնական փոխհարաբերություններում և բարեկամների համար նշանաբան է հանդիսանում:
Այն հանգստություն է բերում հոգնածներին, ցերեկվա լույս` հուսալքվածներին, արևի ճառագայթ` տխուր մարդկանց, ինչպես նաև` անախորժությունների դեմ բնության ստեղծած լավագույն հակաթույն է:
Եվ, այնուամենայնիվ, այն չի կարելի գնել, չի կարելի խնդրել, չի կարելի ո’չ պարտքով վերցնել, ո’չ գողանալ, քանի որ հենց այնպես ինքն իրենով այն ոչ մի բանի պետք չէ, քանի դեռ չեն տվել:
Ոչ ոք այնքան կարիք չունի ժպիտի, որքան նրանք, ովքեր այլևս ոչինչ չունեն տալու:

Դեյլ Քարնեգի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել