1in.am-ը գրում է.

Կանադայի իշխանությունները փակել են ծրագիրը, համաձայն որի՝ ներգաղթյալները ներդրումների դիմաց կարող էին ստանալ կեցության իրավունք: Այս ծրագրից ամենաակտիվը օգտվել են Չինաստանի հարուստ բնակիչները: Այս մասին գրում է Vestifinance.ru կայքը:

Կանադայի ֆինանսների նախարար Ջիմ Ֆլաերտին Immigrant Investor Program ծրագրի դադարեցման մասին հայտնել է Օտտավայում կանադական խորհրդարանականների առջև ելույթ ունենալիս: Նա ներկայացնում էր երկրի 2014-ի բյուջեն: 

1986-ից գործող ծրագրի շրջանակներում այլ երկրներից ներգաղթյալները, ովքեր ունեցել են 1.6 մլն կանադական դոլար և երկրի իշխանություններին 5 տարի ժամկետով առանց տոկոսադրույքների 800 հազար կանադական դոլարի չափով պարտք են տրամադրել, մինչև տվյալ ժամկետի ավարտը Կանադայում ստացել են կեցության իրավունք:

«Մի քանի տասնամյակների ընթացքում տվյալ ծրագիրը զգալիորեն նվազեցրել է Կանադայի մշտական քաղաքացիության արժեքը՝ հնարավորություն տալով այն ստանալ վարկի դիմաց, որի գումարը բավականին քիչ է այլ երկրների համեմատ, որտեղ գործում են նման ծրագրեր: Բացի այդ, բավականին քիչ են վկայություններն այն բանի, որ ներգաղթյալ ներդրողները, որպես դաս, պահպանում են կապը Կանադայի հետ կամ երկրի տնտեսական զարգացման մեջ դրական ներդրում են ունենում»,- ասել է երկրի ֆինանսների նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել